Ղարաբաղին մենակ թողնելու վերաբերյալ արձագանքներին կարող եմ մեկ բառով գնահատական տալ՝ երախտամոռություն. Նիկոլ Փաշինյան
Ղարաբաղին մենակ թողնելու վերաբերյալ արձագանքներին կարող եմ մեկ բառով գնահատական տալ՝ երախտամոռություն:
Tert.am-ի փոխանցմամբ՝ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան»խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հարցին։
Ո՞րն է ՀՀ ռազմավարությունը Արցախի ապագայի վերաբերյալ՝ ձեր «Ապագա կա» ծրագրերի շրջանակներում, հարցրել էր Օհանյանը․
Փաշինյանը նշեց, որ իրենց ռազմավարությունը ՀՀ-ի պետականությունը, ինքնիշխանությունն ամրապնդելն է։
«Մենք շարունակելու ենք այս ճանապարհով։ Գնալով համոզվում եմ, որ որոշ ուժերի կողմից երկար տարիներ ԼՂ հարցը օգտգործվել է մի նպատակի համար, «որ ՀՀ-ում պետություն չկայանա»»։
Փաշինյանն անդրադարձավ այն դիտարկումներին, որ ՀՀ կառավարությունն անտարբեր է մնացել Արցախի նկատմամբ, որ Ղարաբաղին մենակ են թողել։
«Նման արձագանքներին կարող եմ մեկ բառով գնահատական տալ՝ երախտամոռություն, ուրիշ բառ ես պարզապես չեմ կարող օգտագորել»,-ասաց նա։
Փաշինյանը, խոսելով գերիների վերադարձի մասին, նշեց, որ հնարավոր վերադարձի համար ամեն բան արվում է, ամենօրյա աշխատանք է տարվում։