2378 դիտում
10:03 25-10-2016
ԵՄ դեսպաններն այս անգամ ԱԺ ընտրությունների վերաբերյալ կխուսափեն շտապ գնահատական տալ. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը սկսել է անթաքույց աջակցել Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցությանը։ Այս օրերին նա հանդիպում է տարբեր հեղինակավոր անձանց, նրանց կուսակցության շուրջ «համախմբելու» համար։
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ այս օրերին ԱԳ նախկին նախարարի ստեղծած կուսակցության օգտին է աշխատում նաև Ռոբերտ Քոչարյանի ամենահավատարիմ ուժային ղեկավարներից մեկը՝ ՀՀ ազգային անվտանգության նախկին պետ Կառլոս Պետրոսյանը։
Մեր տեղեկություններով՝ Կառլոս Պետրոսյանը նեղ շրջապատում խոստովանել է, որ Օսկայնանը ԵՄ դեսպանների հետ վերջին հանդիպմանը եկել է համաձայնություն, որ այս անգամ ԱԺ ընտրությունների վերաբերյալ խուսափեն շտապ գնահատական տալ։ Հետընտրական ընդվզում լինելու դեպքում, եվրոպացի դեսպանները, Օսկանյանի հավաստմամբ, խոստացել են աջակցել ընդդիմությանը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1180 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը
1501 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»