1027 դիտում
21:43 05-12-2023
Եվրամիությունը կոնկրետ առաջարկներ կմշակի Հայաստանի ԶՈւ-ին աջակցելու համար․ դեսպան
Եվրամիությունը մտադիր է Հայաստանի զինված ուժերին աջակցություն տրամադրելու վերաբերյալ կոնկրետ առաջարկներ մշակել: Այդ նպատակով Բրյուսելն առաջիկայում տեխնիկական առաքելություն կուղարկի Երևան՝ այսօր հայտարարել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։ Tert.am-ի փոխանցմամբ՝ գրում է «1lurer.am»-ը։
Նա նաև շեշտել է՝ ԵՄ-ն պատրաստվում է ընդլայնել Հայաստանում գործող դիտորդական առաքելությունը: Այս տարվա փետրվարից Հայաստան եկած 100 հոգանոց առաքելությունը, ըստ Մարագոսի, նպաստել է սահմանային լարվածության թուլացմանը․
«Մենք պատրաստվում ենք տեխնիկական առաքելության այցին՝ այս տարվա վերջին կամ եկող տարեսկզբին՝ ոչ մահաբեր ձևաչափի աջակցության ոլորտում կոնկրետ առաջարկների մշակման համար: Եվրամիությունն ամբողջությամբ հասկանում է հայ հասարակության հետաքրքրությունը ռազմական ոլորտում Երևան-Բրյուսել գործակցությունը զարգացնելու առումով, մենք հասկանում ենք նաև առկա մտահոգությունները։ Դա է պատճառը, որ ցանկանում ենք դերակատարում ունենալ խաղաղության օրակարգում։ Հիմա մենք աշխատում ենք զարգացնելու համագործակցությունը «Եվրոպական խաղաղության շրջանակի միջոցով»:

Նմանատիպ նյութեր
1377 դիտում
09:39 15-12-2020
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կոնկրետ առաջարկներ կներկայացնեն կողմերին հետագա քննարկումների համար
7279 դիտում
22:18 22-06-2017
Թաիլանդը առաջիկա 20 տարիների համար ազգային ռազմավարություն կմշակի
3403 դիտում
13:56 13-11-2020
Երեկ ուշ երեկոյան Լևոն Տեր-Պետրոսյանին է այցելել Արկադի Ղուկասյանը. նա կոնկրետ առաջարկներ է արել
Այս բաժնից
1396 դիտում
22:06 23-11-2024
Արփինե Սարգսյանը խոսել է նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին