211652_close_icon
views-count982 դիտում article-date 12:57 05-12-2023

Թամազյանը պատրաստվում է դատարանում բողոքարկել իր իմպիչմենտը

Ավագանու նիստն անօրինական էր․ պնդում է Ալավերդու արդեն նախկին համայնքապետ Արկադի Թամազյանը:

Բողոքի ակցիայի ժամանակ, Թամազյանը հայտարարեց, որ պայքարը այսօրվանից է սկսվելու:

«Սա վերջը չի, սա սկիզբն է ամեն ինչի: Պայքարը հենց այսօրվանից սկսվելու է: Կփորձեն  նաև իրավական, իրավապահ մարմինների միջոցով տարբեր խաղեր՝ կեղտոտ փորձեն անել, դա ոչինչ չի փոխելու, համոզված եղեք: Այս ընթացքում մեր փաստաբանները կդիմեն դատարան, և լրացուցիչ  տեղեկություն կդտամադրենք գործի հետ կապված»,- հայտարարեց Թամազյանը:

Հիշեցնենք, որ առավոտյան Ալավերդիի ավագանու 27 անդամներից 14-ն անվստահություն հայտնեցին Արկադի Թամազյանին և համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրեցին ՔՊ խմբակցության ղեկավար Դավիթ Ղումաշյանին։

Նմանատիպ նյութեր