4409 դիտում
16:06 26-02-2015
Ինչո ՞ւ են բողոքարկել դիվերսանտները. ԼՂՀ Վերաքննիչ դատարանում այսօր կայացել է դատական առաջին նիստը
Այսօր՝ Ստեփանակերտում, ԼՂՀ Վերաքննիչ դատարանում տեղի է ունեցել անցած տարվա հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ Դիլհամ Ասքերովի եւ Շահբազ Գուլիեւի գործով վերաքննիչ դատական նիստը, որը վարում էին դատավորներ Հրայր Աբրահամյանը և Կարեն Սաֆարյանը՝ Նորայր Գրիգորյանի նախագահությամբ, հաղորդում է [url=http://artsakhpress.am/arm/news/13226/incho-%D6%82--en-boxoqarkel-diversantnery-lxh-veraqnnich--dataranum--aysor-kayacel-e-datakan-arajin-nisty.html]artsakhpress.am[/url]-ը:
Դատավոր Ն. Աբրահամյանի կողմից նախ ընթերցվել են այն հոդվածներն, ըստ որոնց, մեղադրվում են Դ. Ասկերովն ու Շ. Գուլիեւն, այնուհետև ամբաստանյալների փաստաբաններ՝ Էրիկ Բեգլարյանը և Արկադի Իսրայելյանը ներկայացրել են բողոքարկման հետ կապված այն հիմնավորումն, ըստ որի, ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը չի բավարարում իրենց պաշտպանյալներին։ Է. Բեգլարյանը նշել է, որ առաջին ատյանի դատարանի վճիռը իր պաշտպանյալ Ասկերովի մասով ենթակա է մասնակի բեկանման, իսկ Ա. Իսրայելյանը պնդեց, որ իր պաշտպանյալի մասով վճիռը պետք է ամբողջությամբ բեկանվի։
Իր հերթին պետական մեղադրող Կարեն Գաբրիելյանը ներկայացրել է դատավարությանը վերաբերող փաստարկները և փորձաքննությունների արդյունքները, այդ թվում՝ լրտեսության, սպանության, կատարած նկարահանումների, երեխայի առևանգման և զենք - զինամթերքի մասով։ Իսկ սպանված Սմբատ Ցականյանի իրավահաջորդ Մեխակ Ցականյանը իր ելույթում նշեց, որ համաձայն չէ ամբաստանյալների բողոքարկմանը, քանի որ, իր կարծիքով, առաջին ատյանի դատարանը արդարացի որոշում է կայացրել։
Նիստի ընթացքում ամբաստանյալներ Դ. Ասկերովը եւ Շ. Գուլիեւը, ներկայացնելով իրենց բողոքները, մասնավորապես նշել են, որ համաձայն չեն ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կայացրած որոշման հետ, քանի որ նրանք ղարաբաղաադրբեջանական սահմանը հատելիս չեն գիտակցել, որ այն անում են ապօրինաբար, լրտեսություն չեն կատարել և սպանության մեջ իրենց մեղավոր չեն ճանաչում։
«Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ ես կապ չեմ ունեցել և չգիտեմ Հասան Հասանովը (հանցախմբի մյուս սպանված անդամը) արդյո՞ք եղել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակից, թե ոչ»,-դատական նիստի ժամանակ ասաց Դ. Ասկերովը՝ հավելելով, որ ինքը չի սպանել երեխային, այլ սպանել է Հ. Հասանովը: Իսկ իր կատարած տեսանկարահանումների՝ համացանցում հայտնվելու վերաբերյալ Ասկերովը դժվարացավ պատասխանել, թե ով կարող է արած լինել դա:
Իր հերթին ամբաստանյալ Գուլիևը շարունակեց պնդել, որ իրեն ոչ մի հոդվածով մեղավոր չի ճանաչում։
Դատարանը լսելով կողմերին հաջորդ դատական նիստը նշանակեց մարտի 10-ին՝ ժամը 11։00-ին։
Հիշեցնենք, որ Դիլհամ Ասկերովին մեղադրանք էր առաջադրվել Լեռնային Ղարաբաղի քրեական օրենսգրքի 7, իսկ նույն երկրի քաղաքացի Շահբազ Գուլիեւին ՝ 5 հոդվածների հատկանիշներով։ Նրանք մեղադրվում են ազգային ատելության շարժառիթներով մարդուն առեւանգելով սպանելու, կազմակերպված խմբի կողմից անչափահասի նկատմամբ զենքի գործադրմամբ բռնություն գործադրելու, լրտեսության, Ղարաբաղի պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, հրազեն եւ ռազմամթերք կրելու մեջ։ Դիլհամ Ասկերովին նաեւ կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձի մեղադրանք էր առաջադրվել։
Նշենք, որ ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճռով Դիլհամ Ասկերովը դատապարտել է ցմահ, իսկ Գուլիեւն էլ 22 տարվա ազատազրկման:
«Արցախպրեսը» հետևում է դատավարության ընթացքին և հաջորդիվ կներկայացնի քրեական գործի այլ մանրամասներ։
Նմանատիպ նյութեր
3400 դիտում
15:53 27-01-2015
Ադրբեջանցի դիվերսանտները մտափոխվել են և դատավճիռը կբողոքարկեն ԼՂՀ Վերաքննիչ դատարանում. artsakhpress.am
1978 դիտում
17:28 27-05-2015
ԼՂՀ Գերագույն դատարանում սկսվել է ադրբեջանցի դիվերսանտների գործով դատական նիստը
Այս բաժնից
451 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1057 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
730 դիտում
23:28 21-12-2024
Ֆրանսիայում դատարանը Մուհամեդի ծաղրանկարը ցուցադրած ուսուցչի սպանության գործով 8 մարդու է դատապարտել