1348 դիտում
10:27 05-12-2023
Լարված իրավիճակ Ալավերդիում. ՔՊ-ն համայնքապետին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել. News.am
Ալավերդու համայնքապետարանում այս պահին լարված իրավիճակ է: Բանն այն է, որ ՔՊ խմբակցությունը որոշել է իշխանազավթում իրականացնել եւ ազատվել համայնքի ղեկավար Արկադի Թամազյանից, որը «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչ է: Այսօր նախատեսված ավագանու նիստը, որի ընթցքում քննարկվելու է Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու գործընթացը:
Առավոտից համայնքապետարանի դիմաց մեծ թվով ոստիկաններ են հավաքված, որոնք թույլ չեն տալիս համայնքապետարանի աշխատակիցներին, նաեւ ընդդիմադիր խմբակցությունների անդամներին մուտք գործել շենք: Դրսւում հավաքվածները վանկարկում են «Թամազյան, Թամազյան»:
Նշենք, որ արդեն ամիսներ շարունակ ՔՊ-ն տպալում է ավագանու նիստերը, իսկ այսօր արդեն անվստահություն հայտնելու գործընթաց են սկսել:
«Մեր խմբակցությունը ԱԺ պատգամավոր Արեմ Մկրտչյանի, մի քանի մարդկանց եւ ոստիկանության ուղեկցությամբ ներս է մտել, եւ այս պահին թույլ չեն տալիս համայնքի աշխատակիցներին եւ ավագանու անդամներին ներս մտնել: Հակաօրինական գործընթա է սկվել ոստիկանության աջակցությամբ: Սա ես համարում եմ ժողովրդավարության տապալում»,- ասաց Արկադի Թամազյանը:
Հիշեցնենք, որ այսօր ժամը 10-ին Ալավերդիում նախատեսված է ավագանու նիստ։ Անցած շաբաթ օրը ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն ու Մեսրոպ Առաքելյանը համատեղ ասուլիսում բարձրաձայնեցին, որ ՔՊ-ականները ցանկանում են անվստահություն հայտնել Ալավերդիի համայնքապետ Արկադի Թամազյանին։
Կոալիցիոն հուշագրով քաղաքի ղեկավարումն իրականացնում են ՀԱԿ-ն ու «Ապրելու երկիր» կուսակցությունները։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
790 դիտում
18:38 20-04-2023
Հովիկ Աղազարյանը Թագուհի Թովմասյանին անվստահություն հայտնելու գործընթաց է նախաձեռնել