1348 դիտում
10:04 03-12-2023
Բոլորը խոստովանեցին, որ «Զանգեզուրի միջանցք» գաղափարը չի իրականանա․ Բաքվում Իրանի դեսպան
«Զանգեզուրի միջանցքի» գաղափարի նման նարատիվները չեն կարող կյանքի կոչվել։ Այս մասին ասել է Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավին «Արաքսի միջանցքը» թեմայով մասնագիտացված նիստում։
Sputnik Արմենիայի փոխանցմամբ, այս մասին հայտնում է «Pars today»–ը։
«Բոլորը խոստովանել են, որ Զանգեզուրի միջանցքի նման նարատվիները չեն կարող իրագործվել։ Այս համատեքստում Արաքսի ճանապարհային միջանցքի ստեղծման մասին Ադրբեջանի և Իրանի պայմանավորվածությունը պատեհ հնարավորություն է»,– ասել է նա:
Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցած իրադարձություններից հետո առաջ են քաշվել տարածաշրջանային խաղաղ կարգավորման տարբեր բանաձևեր: Մինչդեռ, ըստ նրա, արևմտյան երկրները տարբեր նարատիվների միջոցով փորձել են Իրանին դուրս մղել տարածաշրջանից, սակայն տարբեր մակարդակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում այդ հարցն այժմ դուրս է եկել օրակարգից։
Իրանի դեսպանը նաև հայտարարել է, որ տարածաշրջանում տնտեսական նախաձեռնությունների իրականացման միջոցով լայն կոնսենսուսի հնարավորություններ են ի հայտ եկել:

Նմանատիպ նյութեր
2427 դիտում
20:12 11-07-2021
Ադրբեջանցիները միջազգային տարածքում առաջ են տանում «Զանգեզուրի Միջանցք» անվանումը. Ստեփան Դանիելյան
Այս բաժնից
895 դիտում
14:57 24-11-2024
Իրանը նոյեմբերի 29-ին բանակցություններ կանցկացնի Մեծ Բրիտանիայի և ԵՄ-ի հետ
910 դիտում
14:36 24-11-2024
Վրաստանում անհայտ անձինք կարմիր ներկ են քսել Չեխիայի դեսպանատան պաստառներին
1036 դիտում
14:13 24-11-2024
Բաքուն կոշտ է արձագանքել Գերմանիայի արտգործնախարարի քննադատություններին