211652_close_icon

Փաշինյանը Հրազդանում ելույթ է ունեցել և պատասխանել կուսակիցների հարցերին

views-count1414 դիտում article-date 19:52 02-12-2023
Դեկտեմբերի 2-ին Հրազդան քաղաքում կայացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հայտնում են կուսակցությունից։

Նիստին մասնակցել են կուսակցության Կոտայքի մարզի Տարածքային կազմակերպությունների անդամները, մարզպետը, համայնքապետեր, պատգամավորներ և Կուսակցության վարչության անդամներ։

Քննարկվել են գաղափարական, քաղաքական, ինչպես նաև Կոտայքի մարզի համայնքների ավագանիներում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների աշխատանքի հետ կապված հարցեր։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և պատասխանել կուսակցականների հարցերին։

Նմանատիպ նյութեր