211652_close_icon

Մոսկվայում հրդեհ է բռնկվել ադրբեջանցի գործարարներին պատկանող շուկայում

views-count1393 դիտում article-date 15:56 01-12-2023
Մոսկվայի հարավ-արևելքում գտնվող «Սադովոդ» շուկայում երկրորդ աստիճանի հրդեհ է բռնկվել, որի հետևանքով երկու մարդ է տուժել, նրանց օգնություն է ցուցաբերվել։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են օպերատիվ ծառայությունները։

Հրդեհը մարելուն ներգրավված է ավելի քան 100 հոգուց բաղկացած խումբ և 45 միավոր տեխնիկա։ Ինչպես պարզաբանել է ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունը, հարակից այրվում են սպառողական ապրանքներ։

Նշենք, որ Մոսկվայի օղակաձև ճանապարհի 14-րդ կիլոմետրում գտնվող «Սադովոդը» պատկանում է ադրբեջանական ծագումով գործարարներ Գոդ Նիսանովի և Զարախ Իլիևի «Կիևսկայա Պլոշչադ» ընկերությանը։

Նմանատիպ նյութեր