Մոսկվայում հրդեհ է բռնկվել Սամվել Կարապետյանին պատկանող «Ռիո» առևտրի կենտրոնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մոսկվայի հյուսիսում հրդեհ է բռնկվել Սամվել Կարապետյանին պատկանող «Ռիո» առևտրային ժամանցային կենտրոնում:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ հրդեհն այս պահին դեռ տարածվում է և առևտրի կենտրոն են ժամանում մեծ թվով հրշեջներ:
Միջադեպի հետևանքով տուժողների մասին որևէ տեղեկություն չի հաղորդվում:
Նշենք, որ «Ռիո» առևտրային կենտրոնը պատկանում է «Տաշիր» ընկերությունների խմբին, որի սեփականատերը Սամվել Կարապետյանն է: