Նոբելյան մրցանակակիր թուրք գիտնականը դարձել է Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ
Արմատներով թուրք և ամերիկացի Նոբելյան մրցանակակիր, կենսաքիմիկոս Ազիզ Սանջարն ընտրվել է Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր անդամ: Գրում է Ermenihaber-ը։
Նման որոշում կայացվել է Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի գլխավոր խորհրդի նիստի ընթացքում:
Ակադեմիայի նախագահ Իսա Հաբիբբեյլիի խոսքով՝ Սանջարն աշխարհին հայտնի թուրք գիտնական է և կարող է նպաստել Ադրբեջանի ակադեմիայի միջազգային գիտական համագործակցության ամրապնդմանը:
Պատվավոր անդամ ընտրվելու կապակցությամբ Սանջարը Հաբիբբեյլիին շնորհակալական նամակ է հղել, որտեղ մասնավորապես ասվում է․ «Ցանկանում եմ իմանաք, որ ես մշտապես պատրաստ եմ աջակցել գիտության զարգացմանը Ադրեջանում։ Այն Ադրբեջանում, որը թյուրքական աշխարհի անբաժանելի մասն է»: