211652_close_icon
views-count997 դիտում article-date 19:51 30-11-2023

Բելգիայում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը իր հավատարմագրերն է հանձնեց Բելգիայի Թագավոր Ֆիլիպ I-ին

Նոյեմբերի 29-ին Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Բալայանը իր հավատարմագրերն է հանձնել Նորին Մեծություն Բելգիայի Թագավոր Ֆիլիպ I-ին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Թագավորական պալատում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ավարտին դեսպանն առանձնազրույց է ունեցել Բելգիայի Թագավորի հետ։ Վերջինիս ընթացքում մտքեր են փոխանակվել հայ-բելգիական հարաբերությունների հետագա զարգացման և Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների վերաբերյալ: Դեսպան Բալայանը անդրադարձ է կատարել Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 100 հազարից ավել հայ փախստականների կարիքների և իրավունքների հասցեագրման հարցերին, այդ թվում նաև միջազգային գործընկերների աջակցությամբ իրականացվող քայլերին: Դեսպանը նաև երախտագիտություն է հայտնել Հայաստանին ցուցաբերվող աջակցության համար:

Արարողությունից հետո Բելգիայում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել ընդունելություն, որին ներկա էին ԱԳՆ ներկայացուցիչներ, պատգամավորներ, օտարերկրյա դեսպաններ, ներկայացուցիչներ՝ հայ համայնքի կառույցներից և գործարար շրջանակներից:

Նմանատիպ նյութեր