Բելգիայում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Բելգիայի թագավոր Ֆիլիպին
Հոկտեմբերի 6-ին Բելգիայում ՀՀ դեսպան Աննա Աղաջանյանն իր հավատարմագրերը հանձնեց Բելգիայի թագավոր Ֆիլիպին:
Արարողությունից հետո տեղի ունեցած զրույցի ընթացքում թագավոր Ֆիլիպը շնորհավորեց դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ վերջինս իր գործունեությամբ կնպաստի հայ-բելգիական բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդմանը։
Դեսպան Աղաջանյանը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար և նշեց, որ պատրաստ է հնարավոր բոլոր ջանքերը ներդնել հայ-բելգիական համագործակցությունն առավել խորացնելու և ընդլայնելու ուղղությամբ: