1432 դիտում
00:17 30-11-2023
Ավտոկայանատեղերի վճարի թանկացումը հակասահմանադրական ու հակաօրինական է. Արդարադատության նախկին նախարար
Արդարադատության նախկին նախարար, իրավաբանության դոկտոր Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ավտոկայանատեղիների վճարների բարձրացմանը․ «Հերթական առերևույթ հակասահմանադրական և հակաօրինական ակտը՝ այս անգամ ավտոկայանատեղերի համար վճարներ սահմանելու փորձի տեսքով։ Հասկանալի է, որ բյուջետային լրջագույն խնդիրներ կան, սակայն կան նաև առավել արդյունավետ լուծումներ, որոնց բազմիցս եմ անդրադարձել։
Իսկ հարկերի, տուրքերի ու վճարների արհեստական տասնապատիկ ավելացումների մոլուցքը հաստատ այդպիսին չէ։
Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն. «Յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել OՐԵՆՔԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ UԱՀՄԱՆՎԱԾ հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ»։ Սա համընդհանուր կանոն է։ Երևանի ավագանին փորձել է յուրովի մեկնաբանել Սահմանադրության 185֊րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը և ենթադրել, որ կայանատեղերի համար վճարը կարող է դիտարկվել իբրև ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՉԱՓ ՎՃԱՐ, ուստի ինքն իբրև ամբողջովին ազատ է իր հայեցողությամբ դրույքաչափեր սահմանելիս։
Այսպիսի բացահայտ կամայական մեկնաբանությունը առերևույթ հակասահմանադրական և ապօրինի է առնվազն հետևյալ էական հիմնավորումներով (մնացյալին, հարկ եղած դեպքում, կանդրադառնամ այլ առիթով)։ Խախտվել է Սահմանադրության 78֊րդ հոդվածով ամրագրված ՀԱՄԱՉԱՓՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԸ։

Նմանատիպ նյութեր
2121 դիտում
19:17 09-09-2021
Կոչ ենք անում հետ կանչել հակասահմանադրական և հակաօրինական նախագիծը. հայտարարություն
Այս բաժնից
664 դիտում
16:42 06-02-2025
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին բուք է, կան դժվարանցանելի և փակ ճանապարհներ
1027 դիտում
15:40 06-02-2025
Ֆասթ Բանկը միացել է «Սահմանամերձ և առանձին բնակավայրերում բնակապահովության» պետական աջակցության ծրագրին