211652_close_icon
views-count1273 դիտում article-date 09:31 29-11-2023

Իշխանությունը հիմա իր ստերի հերթական խմբաքանակի մեջ չի կողմնորոշվում` ում, որտեղ և ինչպես գցի, որ գոնե հասարակության մի հատվածի համար իր կեղծիքը «աշխատի». Տիգրան Աբրահամյան

2019 թվականին «Արցախը Հայաստան է և վերջ» գոռացողը 2022 թվականին սկսեց պնդել, որ Արցախն Ադրբեջան է և վերջ ու իր դավաճանությունն ավարտին հասցրեց: 

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը․

«Նույն անձը մի քանի օր առաջ էլ ասում էր, թե Արցախը դեռ 2016-ին է հանձնվել, իսկ նրա մի քանի թիմակիցներ որոշ ժամանակ առաջ ավելի առաջ էին գնացել` նշելով, թե Հայաստանն ու Արցախը 100 տարի առաջ են հանձնվել:
Հատկանշական է, որ Արցախ հանձնածի մյուս հանցակիցը, ով նախագահի պաշտոն է զբաղեցնում, լրիվ ինքն իրեն գերազանցեց, հայտարարելով, թե 1991 թվականին է Հայաստանն Արցախն Ադրբեջանի մաս ճանաչել:

Իշխանության մի հատվածն էլ, Արցախի մասին խոսելիս, մի տեսակ հպարտ «ստոյկա» է բռնում` ընդգծելու իրենց «սկզբունքային» մոտեցումը, որ Արցախի ադրբեջանական լինելու հարցը իրենք կասկածի տակ չեն էլ դրել:

Ի դեպ, դրանք այն նույն դեմքերն էին, որ մի քանի տարի առաջ, ճիշտ նույն դեպքով, գոռում էին, որ Աղդածն իրենց հայրենիքն է:

Իշխանությունն Արցախը «թաղել» է, բայց մարսել, բնականաբար, չի կարողանում և հիմա իր ստերի հերթական խմբաքանակի մեջ չի կողմնորոշվում` ում, որտեղ և ինչպես գցի, որ գոնե հասարակության մի հատվածի համար իր կեղծիքը «աշխատի»:

Հայրենիք հանձնելը, հազարավոր օջախներ մարելը, մարդկային ճակատագրերի հետ խաղալը չմարսվող հանցանքներ են, որոնց պատասխանատուները, դրանց հանցակիցներն ու պարտակողները, ոչ միայն իրենք, այլ սերունդներով են պատասխան տալու»:

Նմանատիպ նյութեր