211652_close_icon
views-count1381 դիտում article-date 20:42 28-11-2023

Իրանի նախագահի այցը Թուրքիա հետաձգվել է

Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիի պաշտոնական այցը Թուրքիա, որը նախատեսված էր նոյեմբերի 28-ին, հետաձգվել է։ Գրում է Ermenihaber-ը։

Ինչպես հայտնում է իրանական «Tasnim» գործակալությունը, նախագահի այցը տեղափոխվել է մեկ այլ օր։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ այցի ընթացքում Ռաիսին պիտի հանդիպեր թուրք գործընկերոջ՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Երկու երկրների ղեկավարները նախատեսել էին քննարկել Գազայի հատվածում շարունակվող պաղեստինա-իսրայելական հակամարտության սրացման և Մերձավոր Արևելքի հետ կապված այլ կարևոր հարցեր։

Նմանատիպ նյութեր