211652_close_icon
views-count964 դիտում article-date 10:21 04-01-2024

Իրանի նախագահը չեղարկել է այցը Թուրքիա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի պաշտոնակից Իբրահիմ Ռաիսիի հետ, որի ընթացքում ցավակցություն է հայտնել Քերման նահանգում տեղի ունեցած ահաբեկչության բազմաթիվ զոհերի համար։ News.am-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի հաղորդագրության մեջ։

Հայտարարության համաձայն՝ Թուրքիայի ղեկավարը դատապարտել է խաղաղ բնակչության դեմ ուղղված ահաբեկչությունը, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։

Թուրքիայի ղեկավարը վստահեցրել է, որ Թուրքիան աջակցում է Իրանին ահաբեկչության դեմ պայքարում։

Նախագահ Էրդողանը կրկնել է Իրանին ահաբեկչության դեմ պայքարում միասնական գործելու իր կոչը։

Ղեկավարները պայմանավորվել են հետաձգել Իրանի նախագահի ծրագրված այցը Թուրքիա ավելի ուշ։

Իրանի Քերման նահանգում Ղասեմ Սոլեյմանիի գերեզմանի մոտ տեղի ունեցած երկու պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 103-ի, ևս 211-ը վիրավորվել է։

Միջադեպը տեղի է ունեցել 2020 թվականի հունվարի 3-ին Բաղդադում ԱՄՆ ավիահարվածի հետևանքով իրանցի գեներալի մահվան 4-րդ տարելիցին։

Նմանատիպ նյութեր