211652_close_icon
views-count781 դիտում article-date 19:16 28-11-2023

Ժամանակավորապես կդադարեցվի Աբովյան փողոցի՝ Պուշկին-Բուզանդ հատվածի երթևեկությունը

Երևանում ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ նոյեմբերի 28-ին, ժամը 22:00-ից մինչև նոյեմբերի 29-ի ժամը 07։00-ն, ժամանակավորապես կդադարեցվի Աբովյան փողոցի՝ Պուշկին-Բուզանդ հատվածի երթևեկությունը:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունից։

«Պատճառվող Ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք բնակիչների ներողամտությունը», - նշված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր