211652_close_icon

Ալիևը կարգադրել է օկուպացված Ստեփանակերտում «Ղարաբաղի համալսարան» ստեղծել

views-count883 դիտում article-date 13:56 28-11-2023
Օկուպացված Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում կստեղծվի այսպես կոչված «Ղարաբաղի համալսարան»: Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, համապատասխան հրամանագիրը ստորագրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Ստեղծել Ադրբեջանի գիտության և կրթության նախարարությանը կից «Ղարաբաղի համալսարան» հանրային իրավունքի իրավաբանական անձ», - ասվում է փաստաթղթում։

Ադրբեջանի նախարարների կաբինետին հանձնարարվել է երկամսյա ժամկետում հաստատել համալսարանի կանոնադրությունը,  ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ համալսարանի գործունեությունը ֆինանսավորելու համար, լուծել համալսարանին հողատարածքով, ուսումնական մասնաշենքով և հանրակացարանով, մարզահրապարակով և այլ ենթակառուցվածքներով ապահովելու հարցերը։

Նմանատիպ նյութեր