35466 դիտում
12:53 28-11-2023
«Վեոլիա ջուր» ՓԲ ընկերության աշխատակիցը բերման է ենթարկվել ոստիկանություն. նա կասկածվում է «Նոր Զովք» սուպերմարկետի մոտ 35-ամյա տղամարդուն դանակահարելու մեջ. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 57 բրիգադը «կրծքավանդակի ձախ կեսի կտրած, ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Խաչատուրյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Միքայելյանի գլխավորությամբ:
Բժիշկները հիվանդանոցում ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և կատարվածի մասին ի վիճակի չէ բացատրություն տալու:
Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները պարզել են, որ նա Երևանի բնակիչ 35-ամյա Աշոտ Ս.-ն է:
Ժամերի ընթացքում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 4-րդ բաժանմունքի և ոստիկանութան Նոր Նորքի բաժնի ծառայողները 4-րդ բաժանմունքում ստացած օպերատիվ տվյալները իրացնելով պարզել են, որ Աշոտ Ս.-ին Գալշոյան փողոցում՝ «Նոր Զովք» սուպերմարկետի մոտ դանակահարել է Երևանի բնակիչ 31-ամյա Գագիկ Մ.-ն:
Կարճ ժամանակում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Վիլնյուսի փողոցում հայտնաբերում են Գագիկ Մ.-ին և հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալում և տեղափոխում են ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղ դեպքի փաստով փաստաթղթեր են ձևակերպվել և այն փոխանցվել է Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ ներկայացվել է նաև կասկածյալ Գագիկ Մ.-ն, ով ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ ինքը աշխատում է «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ում, որպես՝ տեսուչ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1999 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)