211652_close_icon
views-count850 դիտում article-date 20:47 27-11-2023

Արցախը մեր ինքնության կարևոր բաղադրիչն է. Սուրեն Պետրոսյան

Նոյեմբերի 26-ին ՀԲԸՄ-ում կայացավ «Խենթ երիտասարդ, հզոր Հայաստան» շարժման կողմից կազմակերպված 2-րդ պանելային քննարկումը`«Փոխվենք գաղափարապես» խորագրով։

Պանելային քննարկման բանախոսներն էին քաղաքագետ, «Ջենեսիս Արմենիա»֊ի հիմնադիր Աբրահամ Գասպարյանը, քաղաքագետ, «Արցախի պետականության պահպանման» հանձնախմբի համակարգող Սուրեն Պետրոսյանը և ՈՄԱ Ռհկ նախագծերի կառավարիչ Էդգար Մարգարյանը։ 

Միջոցառման կազմակերպիչ Արամ Բարսեղյանը, անդրադառնալով նման միջոցառումների նպատակին, նշեց. «Մենք եվրոպական ինչ֊որ տաքուկ երկրում չենք ապրում, դրան նախ պետք է հասնել, իսկ մենք չենք հասել, բայց այդ ապրելակերպն ենք փորձում որդեգրել և դա պետք է երիտասարդների համար դառնա շարժիչ ուժ։ Նման միջոցառումների նպատակն է մտածել, մտահոգվել և փորձել օգնել մեր երկրին մեր կարողացածի չափով»։ 

Քննարկման ընթացքում հետհայացք նետվեց Արցախում տեղի ունեցածին, խոսեցին դրա հետևանքների և Արցախի կարևորության մասին:

«Արցախը մեր ինքնության առանցքային բաղադրիչն է։ Եվ սա չպետք է դիտարկել որպես պաթոսային և չհիմնավորված խոսք։ Սրա տակ կարող ենք դնել բազմաթիվ, հստակ վերլուծություններ, պատմական փաստեր, գիտական վերլուծություններ և այլն։ Սա մեր ինքնության կարևոր ցուցիչներից մեկն է»,- իր խոսքում նշեց բանախոս Սուրեն Պետրոսյանը։ 

Հավելենք նաև, որ պանելային 1-ին քննարկումը տեղի էր ունեցել 2022 թ-ին, որի հիմնական գաղափարն էր ազգային գաղափարախոսության ունեցած դերն ու կարևորությունը։ 

 Անուշ Հայրիյան
 ՀՊՄՀ, Լրագրություն 3


 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր