211652_close_icon
views-count1168 դիտում article-date 13:14 27-11-2023

Սամվել Բաբայանը հրավիրվել է ԱԺ քննիչ հանձնաժողով

Ազգային ժողովի 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողով է հրավիրվել Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, «Ազատության»-ը հայտնեց հանձնաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանը։

Պաշտպանության բանակի նախկին հրամանատարի մասնակցությամբ նիստը նախատեսված է նոյեմբերի 29-ին։
Ուրբաթ օրը հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ Բաբայանը հանձնաժողովում հյուրընկալվելու ցանկություն է հայտնել։

Հանձնաժողովի ձևավորումից հետո Սամվել Բաբայանը որպես անկախ խորհրդատու պետք է մասնակցեր աշխատանքներին:

Սկզբնական փուլում Բաբայանը համաձայնել էր, կարճ ժամանակ անց, սակայն, հրաժարվել էր քննիչ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցել՝ առանց հստակ պատճառներ նշելու։

Նմանատիպ նյութեր