211652_close_icon
views-count2080 դիտում article-date 12:19 27-11-2023

Երևանի մետրոպոլիտենի 10 կայարաններում տեղադրվել են 20 վճարային տերմինալներ

Միասնական տոմսային համակարգի ծրագրի շրջանակում Երևանի մետրոպոլիտենի 10 կայարաններում տեղադրվել են մոտ 20 վճարային տերմինալներ ( վալիդատորներ)։

Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 27-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ առաջիկա 10 օրվա ընթացքում մետրոպոլիտենը կհամալրվի մեկ շարժակազմով` երեք վագոններով։

«Երկու շարժակազմ էլ 3–ական վագոններով առաջիկա ամիսներին գիծ դուրս կգա։ Արդյունքում 3 ամսվա ընթացքում կունենանք երեք նոր շարժակազմ»,–ասաց Սեդրակյանը։

Հավելենք, որ անցած շաբաթ մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 565 հազար 746 ուղևոր, գիծ է դուրս բերվել 2836 շարժակազմ:

Հիշեցնենք, որ ներկայումս քաղաքային իշխանությունները աշխատանքներ են տանում միասնական վճարային համակարգի ներդրման ուղղությամբ: Այն թույլ կտա քաղաքացիներին Երևանի հասարակական տրանսպորտի ուղեվարձը վճարել 4 եղանակով։

Նմանատիպ նյութեր