211652_close_icon
views-count1519 դիտում article-date 19:31 26-11-2023

Այստեղով անցնելիս քիթդ տանը պետք է թողնես․Նարինե Կիրակոսյան

Այստեղի գոզահոտից և հակահիգիենիկ տեսարանից մարդու սիրտ է խառնում։ Այստեղով անցնելիս քիթդ պետք է տանը թողնես, բայց, եթե քիթդ հետդ ես վերցրել ուրեմն պարտադիր պետք է փակես, որ գարշահոտից չխեղդվես։ Չնայած տարածքն այնպես է ներծծված այդ զգլխիչ բուրմունքով, որ փակես-չփակես մեկ է։

Եվ այս երևույթը բնականոն է դարձել մեր մայրաքաղաքի ամենաբանուկ հատվածներից մեկում։ Սա Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Մաշտոց պողոտաների, կամ Փակ Շուկայի, նախկին Ձկան խանութից Սուրբ Սարգիս եկեղեցի տանող խաչմերուկի գետնանցում է։ Ժամանակին, կամ ինչպես հիմա է մոդա՝ նախկինների օրոք, այս գետնանցումը լավ վերանորոգել էին, սալիկապատել, լուսավորել։

Իսկ հիմա, բազմաթիվ երևանցիներ կարող են վկայել, որ գետնանցումը ոչ միայն հանրային զուգարանի է վերածվել, այլ դարձել մութ և վտանգավոր։ Եղել է դեպք, երբ քաղաքացուն այս գետնանցումում հարվածել են, սակայն նրա բողոքից հետո գործ չի հարուցվել։ Հավանական է իրավապահները չեն ուզում քթները խոթել այս գարշահոտության մեջ։

Իսկ քաղաքային իշխանություններն այստեղ անելիք չունե՞ն։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր