841 դիտում
13:24 26-11-2023
Հայաստանի պատմության թանգարանը բացեց ՀՀ ազգային արժույթի 30-ամյակին նվիրված ժամանակավոր ցուցադրություն
Հայաստանի պատմության թանգարանը հանրության համար բացեց «Դրամը Հայաստանում․ ժամանակներ և հարաբերություններ» խորագրով նոր ժամանակավոր ցուցադրությունը՝ նվիրված ՀՀ ազգային արժույթի 30-ամյակին։
«Արմենպրես»-ի հաղորդմամաբ՝ ՀՀ դրամի 30-ամյակին նվիրված ցուցահանդեսում ներկայացված է Հայաստանի պատմության թանգարանում պահվող դրամագիտական մեծ և հարուստ հավաքածուից ինքնատիպ և ներկայացուցչական նմուշների մի խումբ, որը կարող է պատկերացում տալ հին, միջնադարյան և նորագույն ժամանակների հայկական դրամաթողարկումների մասին։ Ինչպես նաև ՀՀ կենտրոնական բանկի աջակցությամբ ներկայացվել են բացառիկ նմուշներ բանկի հավաքածուից։
Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, շնորհավորելով ՀՀ ազգային արժույթի 30-ամյակի ու նոր ժամանակավոր ցուցադրության բացման կապակցությամբ, նշեց, որ ցուցադրությունը շատ հետաքրքիր դրամագիտական հավաքածու է, որն այսպիսի ամբողջական տարբերակով դեռևս ներկայացված չի եղել։
«Այն ընդգրկում է պատմական շատ կարևոր հաջորդական փուլեր, և ամենակարևոր շեշտադրումները արված են մեր ներկայիս՝ ազգային արժույթի վրա։ Նաև շատ հետաքրքիր նյութեր են առաջին անգամ ցուցադրվելու, հատկապես, մեր դրամի ստեղծման պատմության հետ կապված։ Ցուցադրությունն իր մեջ ներառում է մոտ 600 ցուցանմուշ։ Այս ցուցահանդեսին դուք կտեսնեք երկու շատ հետաքրքիր համալիրներ՝ ներկայիս ազգային արժույթի պատմությունից, կարևոր հուշադրամներից և դրամի ձևավորման սկզբնական և զարգացման փուլերից՝ սկսած մեր թվարկությունից առաջ։ Այս ցուցահանդեսը ինչն-որ առումով նաև հարգանքի տուրք է բոլոր նրանց, ում աշխատանքի ու ջանքերի շնորհիվ մենք ունենք այսօրվա մեր ազգային արժույթը՝ որպես մեր պետականության և ինքնության կարևոր խորհրդանիշ»,- ասաց Պողոսյանը։
Դրամագիտության հատվածի ղեկավար Ռուբեն Վարդանյանը նշեց, որ Հայաստանը հին աշխարհի այն երկրներից է, որտեղ հասարակական զարգացումը համեմատաբար վաղ հանգեցրեց դրամի օգտագործման անհրաժեշտությանը։ Պատմական որոշ փուլերում շրջանառության մեջ են եղել օտարերկրյա կամ զանազան նվաճողների դրամները, իսկ որոշ փուլերում հայ արքաներն ունեցել են իրենց սեփական դրամաթողարկումը, որն, իր բուն տնտեսական գործառույթը կատարելուց բացի, հանդիսացել է քաղաքական և մշակութային առաջընթացի դրսևորումներից։
«Այսօր հին հայկական դրամները, պատմագիտության համար անփոխարինելի սկզբնաղբյուր լինելով, միաժամանակ, հանրության կողմից ընկալվում են որպես պատմամշակութային ուշագրավ երևույթ, ազգային ինքնության յուրատեսակ խորհրդանիշ։ Կարևոր է նշել, որ այս տարի ՀՀ ազգային արժույթի 30-ամյակի հետ միասին մենք նշում ենք նաև մեր դրամի մոտավորապես 2100-ամյակը՝ Տիգրան Մեծի դրահմաների թողարկման սկիզբը»,- հայտնեց մասնագետը։
ՀՀ ազգային արժույթի 30-ամյակին նվիրված ժամանակավոր ցուցադրությունը առաջիկա ամիսներին բաց կլինի հանրության համար։
Թանգարանը հիմնադրվել է Հայաստանի Առաջին Հանրապետության պառլամենտի օրենքով (N 439, 09.09.1919թ.): Կոչվել է Ազգագրական-մարդաբանական թանգարան-գրադարան: Առաջին տնօրենն էր Երվանդ Լալայանը: Այցելուների համար բացվել է 1921թ. օգոստոսի 20-ին։
Թանգարանը ՀՀ ազգային նշանակության մշակութային կենտրոններից մեկն է, կրել է անվանափոխություններ. Հայաստանի պետական կենտրոնական (1922թ.), Կուլտուր-պատմական (1931թ.), Պատմական (1935թ.), Հայաստանի պատմության պետական թանգարան (1962թ.) և Հայաստանի պատմության թանգարան (2003թ.):
Կազմավորվել է Կովկասի Հայոց ազգագրական ընկերության, Նոր Նախիջևանի Հայկական հնությունների թանգարանների, Անիի Հնադարանի, Վաղարշապատի Մատենադարանի հավաքածուների հիման վրա (15.289 առարկա)։
Պահպանում է շուրջ 400 000 առարկայից բաղկացած ազգային հավաքածու։ Թանգարանն իր հավաքածուները համալրում է հիմնականում Հայաստանի տարածքի հնավայրերից հայտնաբերված գտածոներով, գնումներով, նվիրատվություններով։
Ներկայացնում է Հայաստանի մշակույթի և պատմության ամբողջական պատկերը նախապատմական ժամանակներից մինչև մեր օրերը։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
838 դիտում
21:24 28-11-2024
Հայաստանի ԱԳ նախարարը և Ֆինլանդիայի նախագահը քննարկել են տարածաշրջանային հարցեր
730 դիտում
21:10 28-11-2024
Ալեն Սիմոնյանը պարգևատրել է ԵԽԽՎ հանձնաժողովի քարտուղարության ղեկավարին
931 դիտում
20:57 28-11-2024
Արսենյանը ՌԴ-ում Իրանի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը