211652_close_icon
views-count6408 դիտում article-date 12:06 25-11-2023

Քեզ բացակա չենք դնի. 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս` Արթուր Գրիգորյան․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հերոսի ծննդյան օրը, Գյումրիում բացվեց խաչքար֊հուշահամալիր՝ ի պատիվ արցախյան 44֊օրյա պատերազմում զոհված ավագ լեյտենանտ Արթուր Գրիգորյանի։ 

Հուշահամալիրի բացման արարողությանը ներկա էին սպայի զինակից ընկերներ, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, բազմաթիվ գյումրեցիներ:

Հերոսի  խաչքարի բացման պատիվն ընձեռնվեց նրա զավակներին։ Այնուհետև Տեր Հայր Փավստոսի ձեռամբ օծվեց խաչքար֊հուշահամալիրը։ 

Արթուր Գրիգորյանը մեծ ներդրում է ունեցել կապի զորքերի կազմավորման, ինչպես նաև բանակաշինության մեջ։ 

Իր ծառայության ընթացքում խրախուսվել է տարբեր գերատեսչական պատվոգրերով և մեդալներով։ 

2020թ. հոկտեմբերի 1֊ից մասնակցել է Արցախի դեմ սանձազերծած ադրբեջանական ահաբեկչական պատերազմին՝ Մատաղիսում։

Հոկտեմբերի 17֊ին զենք-զինամթերք տեղափոխելիս ԱԹՍ֊ի հարվածից հերոսաբար նահատակվել է՝ զոհելով իրեն, գիտակցաբար փրկելով ողջ անձնակազմի կյանքը։

Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 139+
139+

Նմանատիպ նյութեր