1156 դիտում
18:58 24-11-2023
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրների հետ
Այսօր հանդիպել եմ Հայաստանի Հանրապետությունում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրների հետ։ Այս մասին հայտնում է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Հանդիպման ընթացքում մտքեր ենք փոխանակել Հայաստան-Կանադա հարաբերությունների զարգացման մի շարք ուղղությունների վերաբերյալ։
Հայաստանում Կանադայի ռեզիդենտ դեսպանության բացման առիթով շնորհավորելով դեսպան Թըրներին և կարևորելով երկու երկրների միջև հարաբերությունների կայուն զարգացումը, ուշադրություն եմ հրավիրել Ադրբեջանի կողմից Արցախում իրականացված ցեղասպանության, դրա արդյունքում էթնիկ զտման փաստի վրա՝ ակնկալելով կատարվածի վերաբերյալ միջազգային հստակ գնահատական և գործնական քայլեր՝ առանց երկիմաստությունների։
Բարձրացվել է նաև ռազմագերիների ու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ապօրինի կալանավորման և նրանց շուտափույթ ազատ արձակման խնդիրը։
Հատուկ անդրադարձ է կատարվել Արցախի հայության համալիր իրավունքների պաշտպանության անհրաժեշտությանը։
Մտքեր են փոխանակվել նաև Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացման, դրանց զարգացման և առկա խնդիրների վերաբերյալ»։

Նմանատիպ նյութեր
1411 դիտում
21:49 13-12-2023
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ընդունել է Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին
1309 դիտում
21:51 11-07-2024
Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ–ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին
1531 դիտում
20:12 15-08-2024
Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին
Այս բաժնից
511 դիտում
10:46 07-02-2025
Բաքվի նպատակը 23 հայի մասնակցությամբ «դատավարությամբ» Հայաստանի դեմ նոր օպերացիայի իրագործումն է․ Աբրահամյան
802 դիտում
09:50 07-02-2025
Նիկոլին անհրաժեշտ էր որևէ լուսանկար, որպեսզի իր թիմին խաբելու կամ հուսադրելու բան ունենա․ Արտակ Զաքարյան