211652_close_icon
views-count10445 դիտում article-date 22:11 22-11-2023

Մենք պայքարում ենք մարդկանց առողջության «համար», այլ ոչ անհատների «դեմ». Կարեն Խուդաբախշյան

Բժիշկ Կարեն Խուդաբախշյանի ֆեյսբուքյան գրառումը.

Մենք պայքարում ենք մարդկանց առողջության «համար» այլ ոչ անհատների «դեմ»:
Շատ են արձագանքները, թե այս պայքարը ուղղված է ինչ-որ անձերի,կառույցների,հաստատությունների դեմ,սակայն մեզ համար սկզբունքային է մարդու առողջությունը,որակյալ բժշկություն ստանալու իրավունքը:

Մաշկաբանության ասպարեզում`ինչպես կփաստեն իմ կոլեգաները հանդիպել են բազմաթիվ դեպքերի ,երբ բուժառուն օգտագործելով տարբեր մեթոդներ`զբաղվել է ինքնաբուժությամբ,լսել է հարազատներին ,ոչ մասնագետների և չլիցենզավորված «մաշկաբան» բժիշկների խորհուրդը, օգտագործել է տարատեսակ պրեպարատներ որոնք էլ ավելի են վատթարացրել բուժառուի վիճակը:

Քիչ չեն նաև դեպքերը երբ բուժառուները համացանցից,հեռուստատեսությունից ստանում են այս կամ այն պրեպարատի մասին ինֆորմացիա, սակայն չլինելով բժիշկ-մաշկաբան և չունենալով համապատասխան կրթությունը կիրառել են այդ պրեպարատը և ստացել են հակառակ արդյունքը:

Յուրաքանչյուր մարդ,յուրաքանչյուր պաթոլոգիա,կարիք ունի անհատական մոտեցման համապատասխան նեղ մասնագետի կողմից,որպեսզի խուսափենք ավելորդ բարդություններից և բուժառուները ստանան թիրախային բուժում:

Երբ որ մենք խոսում ենք մասնագետների լիցենզավորման,վերապատրաստման,բուժհաստատությունների պատշաճ կահավորման, հագեցվածության, ոլորտում առկա բացերի, և այլ խնդիրների մասին մեզ համար սկզբունքային է մարդու առողջությունը,կյանքը,և որակյալ բուժօգնություն ստանալու իրավունքը:

հ.գ. Այն մարդիկ ովքեր հետաքրքրված են այս ոլորտի խնդիրների լուծմամբ կարող եք արձագանքել մեկնաբանության բաժնում,կարծիքների փոխանակման համար:

Մասնագիտական կարծիքները շատ կարևոր են հանրությանը կրթելու,իրազեկելու և խնդիրների լուծման համար:

Նմանատիպ նյութեր