211652_close_icon
views-count1814 դիտում article-date 20:50 07-04-2016

Մենք պատերազմում ենք խաղաղության համար, մենք չենք պայքարում տարածքների համար, այլ՝ հայրենիքի համար . Բակո Սահակյան

Հարցին, թե` Ղարաբաղը պատրաստվում է նոր պատերազմի, Բակո սահակյանը պատասխանեց՝ ասելով . «Մենք պատերազմում ենք խաղաղության համար: Եվ այս վերջին գործողությունները մենք ընկալում ենք այնպես, որ մենք պատրաստ ենք զրկանքներ կրելու՝ հնարավորություն ունենալու վերջնական ազատություն ձեռք բերելու»: Բակո Սահակյանը հավելեց, որ բոլորին հորդորում են լինել զգաստ` հաշվի առնելով այն հանգաանքը, որ ունեն տասնյակ պայմանավորվածություններ: Բակո Սահակյանը հավելեց, որ եթե Ադրբեջանը հերթական անգամ խախտի այս՝ վերջին անգամ ձեռք բերված պայմանավորվածությունը, այդ դեպքում Արցախի զինված ուժերը հասցնելու են հաջորդ անհրաժեշտ հարվածը: Անդրադառնալով հարցին, թե տարածքների վերադարձը որքանո՞վ է ընդունելի Արցախի քաղաքական իշխանության ու ժողովրդի համար, Բակո Սահակյանը կրկին հիշեցրեց, որ հիմնախնդիրը ծնվել է մեկ դար առաջ և այսօր Արցախի ժողովուրդը չի պայքարում տարածքների համար, պայքարում է իր հայրենիքի համար: «Մենք Արցախում չենք իրականացնում ծառայություն ` Արցախի բնակչության ֆիզիկական անվտագությունն ապահովելու համար: Այսօր ողջ հայ ժողովուրդը պայքարում է իր արժանապատվության համար, իսի մենք ուղղակի այդ պայքարի առաջնամարտիկներն ենք, որոնց համար առաջին հերթին կարևորում է հայրենիք հասկացությունը»,-ամփոփեց Բակո Սահակյանը: Պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպես և ում հետ է որոշումներ կայացրել Արցախի համար այդ ճակատագրական օրերին՝ Բակո Սահակյանը նշեց, որ քանի որ այդ պահին ՀՀ նախագահը գտնվում էր օդում՝ Վաշինգտոնից ժամանող ինքնաթիռի մեջ, սկզբնական շրջանում կապ է հաստատել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ, առավոտյան կողմ ՝ ՀՀ վարչապետի, ապա խոսել Սերժ Սարգսյանի հետ: Այդ ընթացքում կապ է հաստատվել նաև երկու կաթողիկոսների հետ՝ Ամենայն հայոց Գարեգին երկրորդի և Մեծի տան Կիլիկիո Արամ առաջինի, ազգային բարերարների հետ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին և երկրորդ նախագահները ևս Բակո Սահակյանի հետ ամենօրյա կապ են ունեցել:

Նմանատիպ նյութեր