1042 դիտում
19:12 20-11-2023
Մոլդովայի հայկական համայնքի Համաժողովին դեսպանը ներկայացրել է Հայաստան-Մոլդովա հարաբերությունների վերջին զարգացումները
Նոյեմբերի 19-ին տեղի է ունեցել Մոլդովայի հայկական համայնքի Համաժողովը, որի արդյունքում համայնքի նախագահ ընտրվեց Կարեն Հովհաննիսյանը: Համաժողովի արդյունքներով ընտրվեց համայնքի տասնմեկ հոգուց բաղկացած խորհուրդ հետևյալ կազմով. Հայկ Վարդանյան, Հովհաննես Վարդանյան, Թաթուլ Դավոյան, Մարիանա Բարաշյանց, Ռոմեո Զաքարյան, Ռոբերտ Հարությունյան, Կարեն Գասպարյան, Վիտալի Պետրոսյան, Արամ Գասպարյան, Արմեն Սահակյան, Վանիկ Ակունց: Այս մասին հայտնում է Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը:
Համաժողովին ողջույնի խոսքով հանդես եկավ Մոլդովայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը: Շնորհավորելով և բարեմաղթանքներ հղելով համայնքի նորընտիր ղեկավարին, դեսպանը Համաժողովի մասնակիցներին ներկայացրեց Հայաստան-Մոլդովա հարաբերությունների վերջին զարգացումները, տեղեկացնելով, որ քննարկվում են երկու երկրների ԱԳ նախարարությունների միջև խորհրդատվությունների անցկացման ժամկետները: Նա նշեց, որ դեսպանությունը գործնական և արդյունավետ կապեր է հաստատել Մոլդովայի իշխանության տարբեր ճյուղերի հետ, վստահություն հայտնելով, որ երկու երկրների հավատարմությունը ժողովրդավարությանն, օրենքի գերակայությանն ու մարդու իրավունքներին կնպաստեն տարբեր ոլորտներում համագործակցության խորացմանը:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
346 դիտում
16:29 07-02-2025
Ալեն Սիմոնյանը Բելգիայի գործընկերոջ հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման օրակարգը
652 դիտում
16:13 07-02-2025
Ժողովուրդ ջան, բոյկոտը շարունակվում է. Հայկ Մարության (տեսանյութ)