1297 դիտում
18:36 20-11-2023
Վայքի ավագանու անդամը գնել է Վահե Մակունցի հանքարդյունաբերական ընկերությունները և ընդլայնում է բիզնեսը. Hetq.am
Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցի եղբայրը՝ Վահե Մակունցն ու նրա գործընկերները վաճառել են հանքարդյունաբերությամբ զբաղվող երկու ընկերությունները: Դրանց բաժնետերը դարձել է Վայք համայնքի ավագանու անդամ Կառլեն Մինասյանը:
Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի պաշտոնական կայքում ընկերություններում սեփականատերերի փոփոխությունը գրանցվել է Վահե Մակունցի բիզնես գործունեության վերաբերյալ «Հետք»-ի հրապարակումից մեկ օր անց:
Դեսպան Լիլիթ Մակունցի եղբայրն ավազի արդյունահանման բիզնես է սկսել
Վահե Մակունցը 2023թ. հունվար և ապրիլ ամիսներին «Իկս մայնինգ», «Սանդինգ մայնինգ», «Վոլֆ մայնինգ» և «Ֆրստ Քոնսթրաքշն Քոմփանի» ընկերություններում մասնակից է դարձել: Ընկերություններն Արմավիրի մարզում զբաղվել են ավազի արդյունահանմամբ և վաճառքով: Մեր հրապարակումից մեկ օր անց՝ 2023թ. օգոստոսի 3-ին, «Վոլֆ մայնինգ» և «Ֆրստ Քոնսթրաքշն Քոմփանի» ՍՊԸ-ների միակ սեփականատերը դարձել է Կառլեն Մինասյանը:
«Վոլֆ Մայնինգ» ՍՊԸ-ն, ըստ հարկային մարմնում հրապարակված տեղեկատվության, զբաղվում է ցեմենտի, ավազի, գաջի և խճի մեծածախ առևտրով: Իսկ «Ֆրստ Քոնսթրաքշն Քոմփանի» ՍՊԸ-ն՝ ավազի արդյունահանմամբ զբաղվող ընկերություն է:
Վահե Մակունցից բացի, նշված երկու ընկերությունում համասեփականատեր էին նաև Տիգրան Սեդրակյանը, Ռուսաստանի քաղաքացի Լեոնիդ Եղիազարյանը և Կարեն Սարգսյանը:
Տիգրան Սեդրակյանը Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Կարեն Սեդրակյանի հայրն է: Սեդրակյանները խնամիական կապ ունեն նախկին զինդատախազ, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի նախկին պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի հետ: Ջհանգիրյանի դուստրը Կարեն Սեդրակյանի կինն է: Իսկ Կարեն Սարգսյանը 2004թ. զբաղեցրել է Առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալի պաշտոնը:
Հրաժարվելով երկու ընկերություններում իր ունեցած սեփականությունից, Վահե Մակունցը միավորել է «Իկս մայնինգ» և «Սանդինգ մայնինգ» ՍՊԸ-ները:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում

Նմանատիպ նյութեր
5320 դիտում
17:10 25-04-2022
Փաշինյանի մերձավորները՝ զոքանչը, աներձագը, ընկերը, իրենց ընկերությունները չեն հայտարարագրել. hetq.am
1550 դիտում
14:30 18-06-2019
Լիլիթ Մակունցի կարծիքով՝ Վահե Գրիգորյանն ընտրվելու դեպքում ավելացնելու է ՍԴ-ի նկատմամբ վստահությունը
Այս բաժնից
778 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
658 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
862 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am