Պենտագոնի ղեկավարը ժամանել է Կիև՝ «կարևոր ուղերձ» փոխանցելու
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը ժամանել է Կիև։ Այս մասին նա հայտնել է X սոցիալական ցանցում։
«Ես հենց նոր ժամանեցի Կիև՝ հանդիպելու ուկրաինացի առաջնորդների հետ: Ես այսօր այստեղ եմ կարևոր ուղերձ փոխանցելու համար. Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել Ուկրաինային ռուսական ագրեսիայի դեմ ազատության համար պայքարում այժմ և ապագայում», - գրել է Օսթինը:
Պենտագոնի ղեկավարի այցը Կիև տեղի է ունենում ԱՄՆ-ում ժամանակավոր բյուջեի ընդունման ֆոնին՝ առանց Ուկրաինային նոր օգնության։
Ըստ Bloomberg-ի՝ Ուկրաինային ԱՄՆ-ի նոր օգնությունը հետաձգվելու վտանգի տակ է մինչև դեկտեմբերի կեսերը, իսկ գուցե ավելի երկար: