211652_close_icon
views-count1015 դիտում article-date 11:32 21-02-2015

Պենտագոնի նորանշանակ ղեկավարը Աֆղանստան է ժամանել

Փետրվարին ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակված Էշթոն Քաթչերը երեկ երեկոյան առաջին պաշտոնական այցով ժամանել է Աֆղանստան, հաղորդում է Reuters-ը: Այցի մասին նախապես հայտարարված չի եղել: Պենտագոնի նորանշանակ ղեկավարը հանդիպումներ կանցկացնի Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանի Ահմադզայեի և այդ երկրի բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ: Նա հույս է հայտնել, որ կնպաստի Աֆղանստանում ամերիկյան առաքելության ավարտից և ԱՄՆ-ի զորքերի մեծ մասի դուրսբերումից հետո անվտանգության ապահովմանը:

Նմանատիպ նյութեր