211652_close_icon
views-count886 դիտում article-date 10:07 19-11-2023

Պետք է հաղթահարենք բոլոր այն ռիսկերը, որոնք սպառնում են Երուսաղեմի Հին քաղաքում 1600-ամյա հայկական ներկայության ամբողջականությանը. «Թաթոյան» հիմնադրամ

«Թաթոյան» հիմնադրամն անդրադարձել է Երուսաղեմի Հայկական թաղամասի վերաբերյալ Երուսաղեմի պատրիարքների և եկեղեցիների ղեկավարների հայտարարությանը` խիստ մտահոգություններին և աջակցությանը:

«Մեր հավաքական խնդիրն է`
Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի, համայնքի, հայկական ակումբների ու կազմակերպությունների պահպանումը: Պետք է հաղթահարենք բոլոր այն ռիսկերը, որոնք սպառնում են Երուսաղեմի Հին քաղաքում 1600-ամյա հայկական ներկայության ամբողջականությանը և անբաժանությանը, ինչպես նաև հայկական ինքնությանն առհասարակ։

Շնորհակալություն մեր գործընկերներին գործադրվող հետևողական ջանքերի համար`
Կարօ Ղազարեան, Գառնիկ Քերքոնեան, Յակոբ Ճէրնազեան, Սետրակ Պալեան կրտսեր, Լիզ Միրզա Ալ-Դաճանի, Անի Նազարեան, Ջեք Յուրէճեան, Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամ»,-նշված է հաղորդագրությունում:

Նմանատիպ նյութեր