211652_close_icon
views-count931 դիտում article-date 13:32 17-11-2023

Առատ ձյուն է տեղում Որոտանի լեռնանցքում՝ Զանգեր հատվածում. այն նաև ուղեկցվում է թույլ բքով

Շրջակա միջավայրի նախարարության «ՀայՀիդրոմետ» ՊՈԱԿ-ը հայտնում է՝ Սև ծովի շրջաններից ցուրտ մթնոլորտային ճակատի անցմամբ պայմանավորված անցած գիշեր և այսօր առավոտյան ժամերին հանրապետության ողջ տարածքում դիտվել են տեղումներ, ծովի մակերևույթից 2000 մ և ավելի բարձրությունների վրա՝ ձյան տեսքով։

Ձյուն է տեղացել Շիրակի, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի բարձրադիր բնակավայրերում, առանձին հատվածներում ձևավորվել է 5-10 սմ բարձրությամբ ձնածածկույթ։ Ներկա պահին տեղումները շարունակվում են Վայոց ձորում և Սյունիքում, սակայն կեսօրից հետո դեպի երեկո հանրապետության ողջ տարածքում կհաստատվի առանց տեղումների եղանակ։ Հատկապես առատ ձյուն է տեղում Որոտանի լեռնանցքում՝ Զանգեր կոչվող հատվածում, որը նաև ուղեկցվում է թույլ բքով։

Նոյեմբերի 18-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-ին առանձին շրջաններում, 20-ին կեսօրից հետո և 21-ի գիշերը շրջանների մեծ մասում կրկին սպասվում են տեղումներ, լեռնային գոտում՝ ձյան տեսքով։

Նոյեմբերի 21-ին կեսօրից հետո կրկին կանխատեսվում է տեղումների դադար։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 20-ի ցերեկը և 21-ի գիշերը կնվազի ևս 5-7 աստիճանով։

Նմանատիպ նյութեր