211652_close_icon
views-count1543 դիտում article-date 12:35 17-11-2023

Մաքսային ծառայողը նոր կերպար է ունենալու՝ նոր համազգեստով

News.am-ի փոխանցմամբ՝ Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 17-ի նիստում որոշում է կայացրել, որով սահմանվել է, որ Հայաստանում մաքսային ծառայողները նոր համազգեստ պետք է ունենան:

Նախագծի մշակումը պայմանավորված է մաքսային ոլորտում սկսված և շարունակական բարեփոխումների համատեքստում մաքսային ծառայողի նոր կերպարի տեսլականի կյանքի կոչման շարունակականության ապահովմամբ։

Ներկայումս անհրաժեշտություն է առաջացել ՀՀ կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 8-ի որոշմամբ հաստատված մաքսային մարմնի  հանրային  ծառայողի համազգեստի ձևում շարադրված տեխնիկական բնութագրերը առավել մանրամասնել՝ հնարավոր տարընթերցումներից խուսափելու, առավել որկյալ, հարմարավետ և գործառական համազգեստ ձեռք բերելու նպատակով:
Նախագծի ընդունման պարագայում նախատեսվում է ձեռք բերել ժամանակակից չափանիշներին բավարարող նոր հագուստ։

Նմանատիպ նյութեր