211652_close_icon
views-count1183 դիտում article-date 20:40 16-11-2023

Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին 220 աճյուն է ԼՂ–ից տեղափոխվել ՀՀ. Կարմիր խաչ

Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին 220 աճյուն է ԼՂ–ից տեղափոխվել ՀՀ: Այս մասին հայտնում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն։

«Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին աջակցել ենք վիրավորների ու բուժառուների տարհանմանը, ինչպես նաև նպաստել ընտանիքների վերամիավորմանն ու աճյունների հետ արժանապատիվ վարվեցողության ապահովմանը։

220 աճյուն Ղարաբաղից տեղափոխվել է Հայաստան, որոնց թվում են հիմնականում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի զոհերը։

Շուրջ 2,500 հեռախոսազանգ և այց ենք ունեցել անհայտ կորած անձանց ընտանիքների կողմից, որոնք որոնում էին իրենց հարազատներին կամ տեղեկության կարիք ունեին:

25 մարդ Ղարաբաղում կարողացել է կապ հաստատել Հայաստանում և այլ երկրներում գտնվող իրենց հարազատների հետ տեսազանգերի և հեռախոսազանգերի միջոցով։

124 վիրավոր և բուժառու տեղափոխվել է Հայաստան»,- ասված է տարածած հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր