211652_close_icon
views-count1321 դիտում article-date 23:07 15-11-2023

Գրիգորի Խաչատուրովի խափանման միջոցը վերացնելու մասին պաշտպանական կողմի միջնորդությունը մերժվեց. aravot.am

Անազատության մեջ գտնվող գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի պաշտպանական կողմը այսօր առաջին ատյանի դատարանում գեներալ-մայորի խափանման միջոց կալանքը վերացնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց, գրում է aravot.am-ը։

Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի 7-ից բանավոր ընթացակարգով Վերաքննիչ Հակակոռուպցիոն դատարանը ՝դատավոր Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ , որոշեց Գրիգորի Խաչատուրովի վերաբերյալ վարույթը կասեցնել:

Նախագահող դատավորը վարույթի ընթացքում սահմանադրականության խնդիր էր տեսել և դիմել Սահմանադրական դատարան, որը, սակայն վարույթ չընդունեց Վերաքննիչ դատարանի որոշումը: Նախագահող դատավոր Մարաբյանը որոշման մեջ գրել էր, որ առերեւույթ մեղադրանքը չի պարունակում փողերի լվացման հատկանիշներ:

Վերաքննիչ դատարանը գտել էր, որ այլ հանցագործության հատկանիշներ հնարավոր է պարունակում է, բայց ոչ փողերի լվացման հատկանիշներ: «Ու քանի որ այդ հարցի քննարկումը հիմնականում առաջին ատյանի դատարանին է վերապահված, թե ինչ հանցագործության հատկանիշներ կան, դրա համար մենք բերեցինք առաջին ատյանի դատարան, դրա հիման վրա, դատարանին ներկայացրինք խափանման միջոցը վերացնելու մասին միջնորդություն:

Հիմնավորմամբ՝ քանի որ 190 հոդվածով դատարանը հիմնավոր կասկածը չի տեսել, դուք էլ ինչ հոդված ուզում եք տակը դրեք, այդ պարագայում էլ վաղեմության ժամկետներն անցած կլինեն, քանի որ այլ առանձնապես հանցանք չի կարող տեղավորվել այստեղ, բայց դատարանը անհասկանալի կերպով մերժեց: Ինչ-որ մեկնաբանություն տվեց, որից մեզ համար պարզ էր, որ չի ընկալել Վերաքննիչ դատարանի որոշումը: Հիմա գրավոր կստանանք դատարանի որոշումը ու կպատրաստենք վերաքննիչ բողոք»,- մեզ հետ զրույցում ասաց Խաչատուրովի պաշտպանական թիմից փաստաբան Հակոբ Ենոքյանը:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր