10265 դիտում
20:16 04-05-2020
Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելու միջնորդությունը կրկին մակագրվել է Աննա Դանիբեկյանին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու մասին միջնորդությունը կրկին մակագրվել է դատավոր Աննա Դանիբեկյանին։ Այս մասին [url=https://news.am/arm/news/576472.html?fbclid=IwAR1Zmi02m0FTbo1SphsPiUw3VdL36uuzz2lPjqpAIsGsONXkx19lnzf0yjs]NEWS.am[/url]-ի հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանական խմբի անդամ Հովհաննես Խուդոյանը։
Նշենք, որ Հովհաննես Խուդոյանը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու մասին: Պաշտպանը դիմել էր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին՝ ներկայացված միջնորդությունն այլ դատավորի վերամակագրելու համար, ինչը մերժվել է:
Մանրամասներն՝ [url=https://news.am/arm/news/576472.html?fbclid=IwAR1Zmi02m0FTbo1SphsPiUw3VdL36uuzz2lPjqpAIsGsONXkx19lnzf0yjs]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
5402 դիտում
23:17 19-08-2019
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը մակագրվել է դատավոր Աննա Դանիբեկյանին
3113 դիտում
09:54 08-08-2018
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը քննելու է նրա նախկին ենթական․ «Ժողովուրդ»