211652_close_icon
views-count1105 դիտում article-date 16:48 15-11-2023

Կոնդեցիների կողմից տարիներով տիրապետած տարածքները սեփականության իրավունքով կգրանցվեն. Ավինյանը հանդիպել է թաղամասի բնակիչներին

Մայրաքաղաքի համար պատմամշակութային խոշոր արժեք ներկայացնող թաղամասի՝ Կոնդի վերակառուցման ծրագիրը գործնական ընթացքում է:

Հայտնում է Երևանի քաղաքապետարանը:

Համայնքն ու գործադիրը թաղամասի բնակիչների հետ քննարկել են հայեցակարգի մրցույթի երկրորդ փուլի մեկնարկն ու առաջիկա անելիքները: Հայտարարված միջազգային բաց մրցույթի արդյունքներով հաջորդ փուլ է անցել յոթ նախագիծ: Հայեցակարգային առաջարկներն այն պատկերացումներն են, թե ինչպիսին կարող է լինել  Կոնդի քաղաքաշինական միջավայրը:   

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ համայնքի նպատակը կոնդեցիների կողմից տարիներով տիրապետած տարածքների սեփականության իրավունքի գրանցումն ու կառուցապատման ծրագիր իրագործելու ժամանակ կառուցապատողի, օտարողի հետ սեփականության իրավունքները խախտելու  հնարավորության բացառումն է: 

Գույքային միավորների օրինականացման համար, ի դեպ, արդեն իսկ քաղաքապետարան մուտքագրված 167 դիմում կա: 

Երկար սպասված այս նախագծի հիմքում մեկ նպատակ է. պահպանելով պատմական թաղամասի ինքնատիպությունը՝ համատեղել քաղաքային միջավայրի նորն ու ավանդականը:

Նմանատիպ նյութեր