820 դիտում
21:59 14-11-2023
Արցախյան պարտության պատճառները և պաղեստինյան փորձառությունը. քննարկում Երևանում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Արցախում կատարվածը ցեղասպանություն է։ Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության վերջին երկու զեկույցներում նշել են 700 ցեղասպանագետներ։
Նույնը կատարվում է նաև Պաղեստինում՝ վստահ է ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը. «Հարկավոր է հանգիստ չտալ միջազգային կառույցներին՝ կանխելու համար Ադրբեջանի նախագահի ցեղասպանական հայտարարությունների շարունակական իրականացումը»։
«Արցախն ու Պաղեստինն աշխարհաքաղաքական զարգացումների թոհուբոհում» խորագրով կլոր սեղան-քննարկման մեկ այլ բանախոս՝ արևելագետ Արմեն Պետրոսյանն ասել է. «Իսրայելի իշխանությունները, որքան էլ ձգտում են, միևնույն է չեն կարողանա Արցախում կատարվածը կրկնել Պաղեստինում։ Ի տարբերություն Արցախի՝ Պաղեստինը միայնակ չէ. մուսուլմանական երկրները միահամուռ կերպով դեմ են Պաղեստինի արաբազրկմանը և պնդում են, որ Գազայի հատվածի բնակչությունը պետք է մնա՛ և ապրի՛ իր պատմական հայրենիքում»։
Միջազային ուժերի արդարամտության վրա հույս դնելն ավելորդ է, ըստ «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան ՀԿ-ի ղեկավար Ավետիք Իշխանյանի։ Նա հավատացած է. «Պետք է ազգային գաղափարախոսությամբ, նվիրյալ պետական-քաղաքական գործիչներից բաղկացած վերնախավ, որն արագորեն, ցանկացած միջոցով, կվերցնի իշխանությունը և ձեռնամուխ կլինի իրական ազգ-բանակ, պետություն-ամրոց կառուցելուն»։
Այդ հարցում հաջողելու համար Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կարծիքով խիստ անհրաժեշտ է՝ առանց ամաչելու,
ախտորոշել մեր բոլոր հիվանդությունները. «Ցավոտ է լինելու, բուժումն՝ էլ ավելի ցավոտ, բայց պետք է լիարժեք բուժվենք բոլոր ախտերից, որոնք թույլ չեն տալիս մեզ կայանալ, որպես ազգ: Այս ճանապարհն անցնելու համար անսահման աստվածասիրություն եւ անսահման հայրենասիրություն է պետք մեզ»:
Իրանցի քաղաքագետ Էհսան Մովահեդյանի խոսքն ախտորոշում է հիշեցրել։ Նրա կարծիքով Հայաստանի սխալը Արցախը Բաքվի վարչակարգի մաս ճանաչելն էր, Հայաստանի իշխանությունների կողմից Բաքվի աստիճանական առաջխաղացումներին լուրջ դիմադրություն ցույց չտալը, ներքին քաղաքական հակադրությունները, սխալ բարեկամների ընտրությունը և ի վերջո ժողովրդի դիմադրության ոգու անկումը։
«Ոչ ոք չի կարող Հայաստանի համար առավել սրտացավ ու շահախնդիր լինել, քան հենց ինքը՝ Հայաստանի ժողովրորդը: Հայաստանի վերնախավը և հայկական հզոր սփյուռքը ներկա վիճակում բոլորից ավելի լավ կարող են լծվել երկրի փրկության գործին: Հայաստանի տարածքային ամբողջականությունը կարևոր է Իրանի ժողովրդի և պետության համար, քանի որ Հայաստանն Իրանի շնչափողն է»,-ասել է Մովահեդյանը և առաջարկել ուշադրությամբ քննել ու վերլուծել Գազայի հատվածի այս մեկ ամսվա իրադարձությունները, քանի որ այդկերպ կարելի է կարևոր դասեր քաղել հայ ժողովրդի դիմադրողական ոգու խթանման համար:
«Պաղեստինի փորձառությունը հուշում է, որ կարևոր է պատրաստ լինել տևական պայքարի և չհանձնվել ո՛չ տարածաշրջանում խաղացող գերուժերի, ո՛չ էլ ներքին խարդավանքների ընթացքին։ Առաջիններն իրենց շահն են քաղում Արցախի և Պաղեստինի պատերազմներից։ Իսրայելը նույնպես, մեղմ ասած, ձեռնունայն չէ՝ չնայած մարդկային կորուստներին։ Մեր խնդիրն է խուսափել այդ ուժերի բախման հերթական տարածք դառնալուց՝ անկախ նրանից, որ ի տարբերություն Պաղեստինի՝ չունենք որևէ լուրջ աջակցություն»,-ասել է քննարկման նախաձեռնող՝ «Հայաստանի ժողովրդական շարժում» ՀԿ-ի համակարգող Վազգեն Պետրոսյանը։
Շուրջ մեկ տասնյակ փորձագետները՝ Հայաստանից, Իրանից, Լիբանանից, քննարկման ընթացքում ներկայացրել են տարբեր տեսլականներ, բայց համակարծիք են հայության ներուժը կենտրոնացնելու և իրավիճակի մեզ համար շահեկան փոփոխության հասնելու իրական հնարավորության հարցում, որի համար պարտադիր պայման են համարում հայակենտրոն իշխանության առկայությունը։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
3729 դիտում
10:25 07-06-2014
Յուրա Մովսիսյանը նշել է Հայաստանի հավաքականի պարտության պատճառները. տեսանյութ
Այս բաժնից
802 դիտում
16:52 07-02-2025
Շինուհայր-Տաթև-Աղվանի ճանապարհահատվածը դժվարանցանելի է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար
478 դիտում
16:29 07-02-2025
Ալեն Սիմոնյանը Բելգիայի գործընկերոջ հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման օրակարգը