211652_close_icon
views-count1000 դիտում article-date 13:58 14-11-2023

Եթե ուզում են ձեռնամшրտի մեջ մտնել, ավելի հարմար տեղեր կան․ Լևոն Քոչարյանը՝ ՔՊ-ականների հնարավոր սադրանքների մասին

Մեր առաջնահերթությունն իշխանափոխությունն է։

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։

Ընդդիմադիր խմբակցության պատգամավորը չի բացառում, որ ՔՊ-ականները կփորձեն սադրել, իրեն հունից հանել, որպեսզի ինքն ինչ-որ մեկին ֆիզիկական հարված հասցնի, որից հետո գնան ու ոստիկանությունում իր դեմ բողոքներ ներկայացնեն։

«Քանի տարի է՝  նման փորձեր կան,  բայց պետք է լինել սառնասիրտ։ Եթե ուզում են ձեռնամարտի մեջ մտնել, դրա համար ավելի հարմար ու հետաքրքիր տեղեր կան», - նկատեց Լևոն Քոչարյանը։

Նա անդրադարձավ նաև իրեն վերաբերող քրեական գործին՝ այն աբսուրդ որակելով:

«Ուղղակի զավեշտ էր այս ամեն ինչը, պատկերացրեք խոշտանգում են 4 հոգով, տեսանյութերում ոչինչ չկա, ոստիկանների վրա դատաբժշկական փորձաքննությամբ որևէ հետք չի հայտնաբերվում, բայց 2 ոստիկան գնում և ցուցմունք է տալիս»,- մանրամասնեց պատգամավորը։

Նմանատիպ նյութեր