850 դիտում
21:08 13-11-2023
Լոնդոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարարի և Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարարի հանդիպումը
Նոյեմբերի 13-ին Լոնդոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիի հանդիպումը, որով տրվել է ՀՀ-ՄԹ ռազմավարական երկխոսության մեկնարկը։
Հանդիպումը մեկնարկել է առանձնազրույցի ձևաչափով, ապա շարունակվել ընդլայնված ձևաչափով՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ։
Զրուցակիցների կողմից երկուստեք ընդգծվել է, որ ՀՀ-ի և ՄԹ-ի միջև վերջին շրջանում բարձր մակարդակի քաղաքական երկխոսության ակտիվացումը, ռազմավարական երկխոսության մեկնարկը վկայում են ՀՀ-ՄԹ գործընկերությունը որակապես նոր մակարդակի բարձրացնելու կողմերի պատրաստակամության, այդ ուղղությամբ ներդրվող ջանքերի մասին։
Հանդիպման ընթացքում քննարկվել է երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների ողջ օրակարգը։ Անդրադարձ է կատարվել մի շարք` քաղաքական, առևտրատնտեսական, անվտանգային, նորարարության, մարդկանց միջև շփումների ոլորտներում և այլ ոլորտներում առկա համագործակցությանն ու դրա ընդլայնման հեռանկարներին։
Կողմերը հանգամանալից անդրադարձ են կատարել Հարավային Կովկասում անվտանգության և կայունության հարցերին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Վերջինիս համատեքստում նախարար Միրզոյանը շեշտել է հոկտեմբերին Գրանադայում քառակողմ հանդիպումից հետո ընդունված հայտարարության մեջ արտացոլված սկզբունքների հիման վրա խաղաղության գործընթացում առաջ շարժվելու՝ Ադրբեջանի կողմից հանրային հանձնառության արտահայտման, ինչպես նաև այդ հարցում միջազգային գործընկերների գործուն ներգրավածության կարևորությունը։
Տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման համատեքստում նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ ընդգծելով Հայաստանի և ընդհանուր տարածաշրջանի կայունության և զարգացման համար դրա իրականացման արդյունքում ակնկալվող առավելությունները։
Զրուցակիցները քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման հետևանքով ավելի քան 100 հազար հայ բնակչության բռնի տեղահանման ու ԼՂ ժողովրդի առաջնային կարիքների և իրավունքների հասցեագրման ուղղությամբ իրականացվող քայլերի շուրջ։
Հանդիպումից հետո ՀՀ ԱԳ նախարարը և ՄԹ Եվրոպայի հարցերով նախարարը հակիրճ ամփոփել են կայացած քննարկումը։

Նմանատիպ նյութեր
1057 դիտում
18:58 02-09-2024
Վահան Կոստանյանը հանդիպել է Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարարի հետ
6311 դիտում
11:39 26-09-2017
Հայաստան կժամանի Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկաների հարցերով պետնախարարը
Այս բաժնից
1849 դիտում
19:58 13-01-2025
Նիկոլ Փաշինյանը ցավակցել է պատգամավոր Մհեր Սահակյանի ողբերգական մահվան առիթով
796 դիտում
19:45 13-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
739 դիտում
19:33 13-01-2025
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը