211652_close_icon

Արմեն Գրիգորյանը Լոնդոնում հանդիպել է Միացյալ Թագավորության վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի հետ

views-count1012 դիտում article-date 13:45 18-12-2025
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Լոնդոնում հանդիպել է Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոնաթան Փաուելի հետ:
Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացումը և վերահաստատել դրանք ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու փոխադարձ պատրաստակամությունը։ Արմեն Գրիգորյանն ու Ջոնաթան Փաուելն անդրադարձել են օրակարգային մի շարք կարևոր հարցերի՝ նախանշելով հետագա համագործակցության ուղիները:

Բրիտանական կողմը ողջունել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջերս ձեռքբերված համաձայնությունները՝ ընդգծելով, որ դրանք կարևոր քայլեր են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորման ուղղությամբ: ԱԽ քարտուղարն ընդգծել է տարածաշրջանում հաստատված խաղաղության ինստիտուցիոնալիզացման կարևորությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդի խնդիրների շուրջ։

Նմանատիպ նյութեր