211652_close_icon

ՔՊ-ն նոր պատգամավոր ունի

views-count1318 դիտում article-date 15:56 13-11-2023
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 13-ի արտահերթ նիստում կազմել է Ազգային ժողովի պատգամավորի մանդատ տրամադրելու մասին արձանագրությունը։

ԿԸՀ-ն ստացել է Ազգային ժողովի պատգամավոր Մաթևոս Ասատրյանի մահվան մասին ԱԺ աշխատակազմի գլխավոր քարտուղարի գրությունը:

ԱԺ պատգամավորի թափուր մանդատը տրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Տիգրան Սերյոժայի Պարսիլյանին։

Մաթևոս Ասատրյանը մահացել էր նոյեմբերի 6-ին։

Նմանատիպ նյութեր