211652_close_icon
views-count1240 դիտում article-date 14:25 13-11-2023

Քերոբյանի հրամանով դադարեցվել են Ավինյանի լիազորությունները ANIF-ի տնօրենների խորհրդում

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին հեռացրել է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» (ANIF) տնօրենների խորհրդից։ Ավինյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին Քերոբյանը հրաման է ստորագրել։

«Հրամայում եմ վաղաժամկետ դադարեցնել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» խորհրդի անդամներ Տիգրան Ավինյանի, Սոնա Թևանյանի և Անետա Բաբայանի լիազորությունները»,– նշվում է հրամանում։

Մեկ այլ հրամանով էլ չի հաստատվել ԱՆԻՖ-ի տարեկան ֆինանսական հաշվետվությունը։
 
«Չհաստատել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ–ի 2022 թվականի հաշվապահական հաշվեկշիռը և ընկերության ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունը»,– ասված է հրամանում։
 
Նշվում է նաև, որ հաշվետու ժամանակաշրջանին վերաբերող համախմբված ֆինանսական հաշվետվությունները ճշգրիտ չեն ներկայացնում ընկերության և վերջինիս դուստր ընկերությունների ֆինանսական վիճակը։

Նմանատիպ նյութեր