211652_close_icon
views-count1723 դիտում article-date 19:13 12-11-2023

Հայ սամբիստներ Ավետիք Պողոսյանը և Բորիս Շատվերդյանը՝ աշխարհի առաջնության փոխչեմպիոններ

Երևանում ավարտին է մոտենում սամբոյի աշխարհի առաջնությունը։

Հայաստանի հավաքականի անդամ Ավետիք Պողոսյանն արծաթե մեդալ է նվաճել՝ եզրափակչում զիջելով Միջազգային ֆեդերացիայի դրոշի ներքո հանդես եկող Սայիդ Սայիդովին:

Պողոսյանը դարձել է աշխարհի փոխչեմպիոն։

Արծաթե մեդալին է արժանացել նաև Բորիս Շատվերդյանը։ Նա եզրափակչում 0:5 հաշվով պարտվել է Բուլղարիայի ներկայացուցիչ Իվան Հարկովին:
 

Նմանատիպ նյութեր