72107 դիտում
18:10 12-11-2023
Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում. Արփա լիճ տանող ճանապարհին ճակատ ճակատի բախվել են 2 Mercedes-ներ. 7 վիրավորներից 4-ը երեխաներ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 16:40-ի սահմաններում Ամասիա-Բերդաշեն ավտոճանապարհի 11 կմ հատվածում՝ Արփա լիճ տանող ճանապարհին ճակատ ճակատի բախվել են 2 Mercedes մակնիշի ավտոմեքենաներ:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 7 հոգի, որոնցից 4-ը երեխաներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, երեխաները՝ Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց, իսկ 3-ը՝ Գյումրու բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած՝ Գյումրու շտապօգնության և Ամասիայի բժշկական ամբուլատոր կենտրոնի բժիշկները, այդ մասին դեպքի վայրում ասում էին քաղաքացիները:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 2-րդ վաշտի, 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի, վաշտի հրամանատար Գարիկ Բարսեղյանի և դասակի հրամանատար Արեստակես Պողոսյանի գլխավորությամբ:
Տեղում տարածքը սահմանազատել են նույն գումարտակի ավագ պարեկ Հայկ Նահապետյան, պարեկներ Տիգրան Ավոյանը, Արտյոմ Սիմոնյանն ու կրտսեր պարեկ Խաչատուր Հայրապետյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն, և խցանում չառաջանա:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Շիրակի մարզային վարչության Ամասիայի բաժնի քրեական հետախուզության խմբի օպերատիվ խումբը, օպերլիազոր Կարեն Բդոյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՊԾ Շիրակի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ․ վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունն ու Քննչական վարչությունը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 162+
162+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
48495 դիտում
19:52 21-11-2024
Ինչո՞ւ են մոտ 10 օր Շենգավիթի ոստիկանները՝ բաժնի պետի ու տեղակալի գլխավորությամբ, «տեռորի» ենթարկում վարչական շրջանը