211652_close_icon
views-count964 դիտում article-date 13:40 11-11-2023

Դեֆորմացիոն կարերի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Սարալանջի պողոտայի մի հատվածը փակ կլինի

Դեֆորմացիոն կարերի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Սարալանջի պողոտայի մի հատվածը փակ կլինի: Հայտնում են Երեւանի քաղաքապետարանից:

«Դեֆորմացիոն կարերի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 13-ը ժամը 06:00-ն, փակ է լինելու Սարալանջի պողոտա – Արմենակյան փողոց խաչմերուկից մինչև Սարալանջի պողոտան Հերացու փողոցին կապող ճանապարհահատվածը: Միաժամանակ փակ է լինելու նաև Մյասնիկյան պողոտան Սարալանջի պողոտային կապող թունելը:

Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,- ասվում է հաղորդագրությունում:

Նմանատիպ նյութեր