211652_close_icon
views-count1036 դիտում article-date 13:08 11-11-2023

ՀՀ կժամանի շուրջ 50 երկրի 300 պատվիրակ․ Երևանը պատրաստվում է ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանին

Մի քանի օրից Երեւանը կդառնա Եվրոպայի անվտանգության եւ  համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր  հարթակ: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։

Նշվում է, որ Հայաստան կժամանի շուրջ 50 երկրի 300 պատվիրակ․ «Հյուրընկալող կողմն Ազգային ժողովն է:

Նոյեմբերի 18-20-ը կկայանա ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը, որը վեհաժողովի հիմնական նստաշրջաններից է: Մեր երկրի ԱԺ-ն դեռ ամռանն էր հայտ ներկայացրել եւ պատրաստակամություն հայտնել Հայաստանում հյուրընկալելու վեհաժողովի աշնանային նստաշրջանի պատվիրակներին»:

Նմանատիպ նյութեր